Հայաստանում են 12 հազարից ավելի սիրիահայեր
Հայաստանում գտնվող 12 հազարից ավելի սիրիահայերին ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով: Աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայի տարածաշրջաններից և Իրաքից սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:
Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին սփյուռքի նախարարության 2014թ.-ի կատարած աշխատանքի մասին հաշվետվությունում հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Անահիտ Գրիգորյան