1. Ժողովուրդ նոր ֆեյք եմ բացել, խնդրում եմ ընկերության առաջարկներն ընդունեք, որ զարգանա:
2. Սիրելի ՖԲ ընկերներ, տեսա' բոլորդ Ձեր սիրած գրքերի տասնյակն եք ներկայացնում: Ես 10 հատ գիրք չեմ կարդացել, ուստի կեղծ 10-յակ կհորինեմ:
3. Այս երգն իրականում չեմ սիրում, քանզի Թաթուլիս չի հասնի, բայց ՖԲ-ում մոդա է դասական տարածելը...
4. Անձնական շահադիտական մղումներից ելնելով' կոչ եմ անում ծանոթներիս կարդալ այս հայտարարությունը կամ դիտել այս հարցազրույցը:
Հ.Գ.
Աղջիկները միմյանց նկարների տակ կգրեին.
Գեշ, զզվելի, քեզանից սիրտս խառնում է, դու հեչ էլ սիրուն չես, մռութ չես ու կյանքուլ չես...
Տարոն Պարսամյան