Մրգերի թվում էլ կան առաջատարներ, որոնք տարվա այս ժամանակահատվածում հագեցած են կենսաբանորեն ակտիվ տարրերով


Արմավ
Հասուն արմավը՝ խուրման, մրգային շաքարի արժեքավոր աղբյուր է, պարունակում է շատ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, վիտամիններ С, В1, В2, РР:


Ֆեյխոա
Ֆեյխոայի հիմնական հարստությունը յոդն է, որն այդ տարրի պարունակությամբ կարող է մրցակցել ծովամթերքների հետ: Պարունակում է մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր, վիտամին С, սախարոզա, պեկտիններ, բջջանյութ, հակաօքսիդանտներ:


Կիվի
Կիվին վիտամին С-ի ռեկորդակիր է. 1 պտուղը ապահովում է մարդու՝ այդ վիտամինի օրական պահանջմունքը: Մրգի մեջ կա մեծ քանակությամբ կալիում, մագնիում ու երկաթ, պեկտիններ:


Նուռ
Նռան հատիկներում կա շատ վիտամին С, РР, В խմբի կալցիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, կրեմնիում այլ տարրեր: Առկա են նաև անփոխարինելի ամինաթթուներ, որ հարկավոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:


Բանան
Բանանը՝ ադամաթուզը, պարունակում է կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, ասկորբինաթթու, բետա-կարոտին, РР, В խմբի վիտամիններ: Կալիումի քանակությամբ ռեկորդակիր է՝ 100 գրամ պտղի մեջ կա 376 մգ կալիում, այդ իսկ պատճառով բանանը հարկավոր է ներառել սրտային հիվանդություններ ունեցող և հիպերտոնիայով տառապող մարդկանց սննդակարգում:

 

 

Վրեժ Հովսեփյան