Շատ հաճախ եմ կարդում ընդդիմադիր լրատվամիջոցներում. Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ արտահայտությունը…Եվ այդ ինչպե՞ս…Ինչպե՞ս են խցկվում, պաշտոններ ստանում, դառնում վստահելի…Ովքեր են այդ հավաստի ինֆորմատորները, գործակալները, ծախու շները, որ գոյատևում են սրան-նրան քսմսվելով, քամելիոնի նման գունափոխվելով, հաճույքով սրան-նրան տրվելով…


Ցավալին այն է, որ հաճախ նմաններն են պաշտոնական սանդղակներում արագ բարձրանում, վստահելի դառնում ու հավատարիմի կարգավիճակ վաստակում տրորելով ազնիվ, պարկեշտ մադկանց: Դժվար է՞ նմաններին հայտնաբերել, ջրի երես հանել, վնասազերծել, պաշտոններ չվստահել ու այնպես մոտ կանգնել, մերձենալ, պղտորել այդ աղբյուրը, որ ռադները քաշեն ու իշխանական արտոնություններից ու վստահությունից չօգտվեն…Նմանները նաև Հայրենիքը կդավաճանեն օրը հազար անգամ…Դա մարդկային տեսակ է ու ցավոք շատ կենսունակ…


Հայտնաբերել ու կիսլատայով կլիզմա է պետք անել դրանց…

 

 

Ռոբերտ Մելքոնյան