Բոլոր ժամանակներում մարդկանց հետաքրքրել են երազատեսության հանելուկներն ու գաղտնիքները: Ի՞նչ են նշանակում մեր երազները և ինչպիսի՞ն են դրանք լինում:
Հոգեբանության մեջ ընդունված է երազները բաժանել երեք տեսակի. կենցաղային, խորհրդանշական և մարգարեական:
Կենցաղային երազներում մարդն իր խնդիրները, կյանքի իրավիճակներն է տեսնում և փորձում լուծել դրանք:
Խորհրդանշական երազներում տեսնում է տարբեր առարկաների, նշանների տեսքով խորհրդանիշեր: Նման երազներում մարդիկ ամենից հաճախ տեսնում են իրենց և իրենց հարազատներին, ովքեր իրենց ոչ բնորոշ գործողություններ են իրականացնում: Հաճախ նման երազներում մարդը կարող է անծանոթ մարդկանց տեսնել: Չի կարելի մոռանալ, որ դրանք խորհրդանշական երազներ են, և դրանցում ամեն ինչ իր նշանակությունն ունի:
Երազների երրորդ տեսակը մարգարեականն է: Շատ քիչ մարդիկ են դրանք տեսնում: Այդ երազները մարդուն իսկապես կարող են հուշել՝ ի՞նչ է իր հետ լինելու կամ ի՞նչ որոշում պետք է ընդունի: Այդ երազները պաշտպանում են մարդուն և նրա հարազատներին, քանի որ օգնում են խուսափել այս կամ այն անցանկալի պատահարից: Մարգարեական երազները շատ նման են խորհրդանշականին: Այդ պատճառով աշխատեք հիշել բոլոր խորհրդանիշերը, որոնք տեսնում եք երազում և դիմեք երազահանին, որը կօգնի ձեզ վերծանել դրանք:
Տեսանյութը՝ այստեղ