Հիմնականում հորոսկոպներում գրում են մարդու լավ հատկանիշները և վատի մասին շատ քիչ են խոսում: Նման հոգեբանական մոտեցումը ստիպում է մարդկանց հավատալ հորոսկոպին, քանի որ յուրաքանչյուրին էլ հաճելի է լսել իր մասին լավը: Ցուցաբերենք հետևյալ մոտեցումը. հորոսկոպից առանձնացնենք կենդանակերպերի միայն բացասական գծերը և դրանք ներկայացնենք ձեր ուշադրությանը: Արդյունքում կստանանք հորոսկոպ' անսովոր ու հետաքրքիր:


Խոյ


Ծայրահեղ ագրեսիվ է,ռազմատենչ ու դաժան: Գռեհիկ է ու երբեք չի մտածում ' ինչ է խոսում: Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել: Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել: Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի, միևնույնն է, մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է: Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից: Նա աջ ու ձախ վատնում է, իսկ թե ուր' ինքն էլ չգիտի: Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին' չնկատելով մյուսներին: Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:


Ցուլ


Բնույթով դերասան: Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին' մտածելով, որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում: Սիրում է շքեղություն և հարստություն: Էգոիստ է' սադիստական ուղղվածությամբ: Իր ընտանիքը ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն' չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ: Չի վստահում ոչ ոքի' նույնիսկ ինքն իրեն: Զավթում է այն բոլոր արտոնությունները, որոնց ձեռքը հասնում է:


Շարունակությունը`այստեղ