Որքան բախտավոր ենք մենք՝ մարդիկս, որ զգալու կարողություն ունենք: Էմոցիաներն են մեզ մարդ դարձնում: Դրանք մեզ հնարավորություն են տալիս շփվելու, հոգ տանելու ու կապվելու մեր մոլորակի վրա գտնվող ամեն ինչին այնպես, ինչպես ոչ մի ուրիշ արարած չի կարող: Իհարկե, միայն դրական զգացումներ չէ, որ ունենում ենք' երբեմն նաև տխրելով, սակայն սա մարդկային կյանքի ի մասն է կազմում: Մարդկանց մեծ մասին կենսափորձն այնքան գեղեցիկ ու գարշելի է դարձնում, որքան այն կա: Ձեր զգացմունքները մի թերագնահատեք: Հենց այսօրվանից ինքներդ ձեզ թույլ տվեք զգալ:


1. Սիրահարվելը


Սիրահարվելը հրաշալի զգացում է: Ոչ մի ուրիշ զգացում չկա, որ կփոխարիներ սիրահարվելուն, և հատկապես, երբ այդ զգացմունքը փոխադարձ է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացմունքը: Այն կյանքը փոխող փորձառություն է: Ամեն ինչ արա սերը պահպանելու համար:


2. Ինչ-որ մեկին կորցնելու զգացումը


Հարազատ մեկին կորցնելը չափազանց տխուր ու միաժամանակ իմաստալից է: Երբեք մի թերագնահատեք այդ զգացումը: Այն օգնում է հասկանալ, թե որքան արագ է անցնում կյանքը: Դու սկսում ես հասկանալ ու գնահատել նրանց, ում սիրում ես, երբ դեռ կողքիդ էին ու կյանքիդ մասն էին կազմում: Խոսիր, լաց եղիր, ուրախացիր, ամեն օր նրանց հետ կիսիր արժեքավոր ժամանակդ: Գնահատիր այն մարդկանց, ովքեր կողքիդ են, ինքդ եղիր ծնողներիդ,$կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ կողքին:

 

3. Ինքդ քեզ սիրելը


Ինքդ քեզ սիրելը ու հանգիստ, բավարարված ու ինքնավստահ զգալը ինքդ քո հանդեպ չափազանց կարևոր զգացում է: Այն քեզ թույլ է տալիս այս աշխարհում ամուր կանգնել երկու ոտքերիդ վրա: Ինքդ քեզ սիրիր ու ընդունիր: Ամեն օր հիշեցրու ինքդ քեզ, որ գեղեցիկ ես, խելացի ու հրաշալի ստեղծված: Ամեն դեպքում դու չես կարող սիրել ու հոգ տանել մյուսների նկատմամբ, եթե առաջինը ինքդ քեզ չսիրես ու քո մասին հոգ չտանես:


Շարունակությունը՝ այստեղ