Կարծես թե մոտակա տարիներին, մինչև մյուս համապետական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2017թվականին (ԱԺ), Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն անելու բան չունեն: Չէ, ի նկատի չունեմ, որ անելու բան չկա. լավ էլ կա, բայց...


Վերաձևակերպվող քաղաքական համակարգում հստակ է այն, որ ընդդիմություն կարող է և պետք է լինի, բայց ինքը չպետք է դուրս գա բանականության, տրամաբանության, սահմանադրության և պատասխանատվության սահմաններից:


Առավել ևս պետք չէ այլևս հանրության մեծ ու փոքր խմբերում ձևավորել չարդարացված ակնկալիքներ և սպասումներ, քանի որ դրանց չիրականացման հետևանքով հանրությունը արդեն տարիներով լրջագույն հոգեբանական սթրես է ապրում և առհասարակ՝ չի սովորում ձևակերպել իրատեսական ակնկալիքներ, չի սովորում հույսը սեփական ուժերի ու կարողությունների վրա դնել, և այլն:


Առանց ընդդիմության չի լինի, բայց ամեն մի ընդդիմությունով էլ չի լինի:

 

 

Մովսես Դեմիրճյան