Ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով ժամանակ չէր լինում անդրադառնալ Վիկտորյա Նուլանդի կոչին' Ադրբեջանին փոխանցել դիվերսանտներին:
ԱՄՆ-ն, ինչպես և Ֆրանսիան կամ Ռուսաստանը որևէ իրավունք չունեն նման կոչերով հանդես գալու քանի դեռ իրենց "հսկողության" ներքո, շփման գծում զոհեր ենք ունենում:
Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի չէ դադարեցնել ադրբեջանցիների օրեցօր ավելացող ագրեսիան, կանխել զոհերը և ապահովել սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը, նման պահանջներով հանդես գալու իրավունք չունեն:
Իզաբելլա Աբգարյան