Հարգելի պարոն վարչապետ
Ձեզ գրում եմ մի երիտասարդ տաքսիստի անունից, ով այնպես չի, որ տաքսիստա, ուղղակի իր աշխատանքից հետո ստիպված տաքսիա քշում, որ կարողանա ծերը ծերին հասցնի:
Էտ տղեն իրականում 22 տարեկանա, հա, էտ տարիքում իրա վրա շատ հոգսա ընկել, նա ստիպված պետք է փակի մոր վիրահատության համար վերցված վարկը, մեքենայի վարկը (մեքենան փակովիա), այդ տղան ցանկանում է ամուսնանալ նույնիսկ, բայց դե ռիսկ չի անում, որովհետև չի հասցնում ֆինանսապես:
Ինչումն է կայանում բաց նամակիս բուն էությունը: Էրեկ նրան կանգնացրել էին ոստիկանները ու զգուշացրել, որ պետք է մտնի հարկային դաշտ, իսկ մյուս անգամ, եթե նորից կանգնացնեն, վստահաբար ակտ կգրեն նրա վրա ու շատ մեծ գումար (ոստիկաններին չեմ մեղադրում իրանք էլ իրանց գործն են անում, դեռ մի բան էլ ապրեն, որ առաջին անգամ զգուշացրել են):
Իրականում գիտեմ, որ Դուք կհարցնեք "Հա բայց 12 հազար դրամը ամսեկան մեծ գումար ա՞", լլավ հարց է, ես էլ եմ նույնը ասել ու ստացել եմ էս տիպի պատասխան. "Բռատ, երբ էսքան վարկը վզիդա մեծ գումարա, մարդ չկա գիշերները, օրական մինչև 12-ը քշում եմ սկի գազի փողը չեմ հանում":
Ինչ եմ ուզում ասեմ.
Պարոն վարչապետ, կան ավելի ռիսկային ու ստվեր պարունակող ոլորտներ, որոնք իրականում ստվերահանության կարիք ունեն, կան ավելի շատ փողերի կորուստ, մի կպեք այդ երկու կոպեկ աշխատող տաքսիտին, փառք Ատսծո շատ սերվիսներ իրենց հարկերը վճարում են, թույլ տվեք այդ անհատներն էլ մի երկու կոպեկ փող աշխատեն, տուն տանեն, ընտանիք պահեն, ու ոչ ձեզնից բողոքեն ոչ էլ երկրից:
Ի միջայլոց ասեմ Ձեզ, որ ինչպես ընկերս, այնպես էլ այլ տաքսիստներ միաձայն ասում են, որ իրենք կթաքցնեն այդ տաքսու նշանը ու կքշեն զանգով ու ընկերների համար, այսինքն տաքսու ստվերը էլ ավելի կխորանա:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պարոն վարչապետ, խնդրում եմ, հետ կանգնեք անհատ տաքսիներին 12 հազարանոց հակային դաշտ մտցնելու գաղափարից, գոնե հիմա, երբ նրանք իրականում գործ չունեն, այդ մի քանի 100 հատ 12 հազարով բյուջեն չի հարստանա, ընդամենը երկու պաշտոնյայի գործուղման ծախս կլինի, հետ կանգնեք այդ մտքից, մի ընկեք տաքսիստների հետևից, այլ կարևոր ստվերաշատ ոլորտներ կան:
Կանխավ շնորհակալ եմ:
Անկախ Հայաստան