Դու երբեք ոչ ոքի հավանությանը չես արժանանա, եթե մուրաս այն: Երբ քո արժանիքներով ինքնավստահորեն կանգնում ես, հարգանքը հաջորդում է: ~ Մենդի Հեյլ


Ինքնավստահ մարդիկ չեն փոխի իրենք իրենց միայն նրա համար, որ ինչ-որ մեկի կաղապարների մեջ տեղավորվեն: Նրանք հասկանում են, որ մարդկանց գոհացնելն անօգուտ բան է, որովհետև երբեք հնարավոր չէ ինչ-որ մեկին գոհացնել, քանի որ միշտ էլ քեզնից ինչ-որ բան կպահանջեն:


Մի վախեցիր քո վախերից: Դրանք քեզ վախեցնելու համար չեն, այլ ցույց տալու համար, որ այն, ինչ պետք է անես, ջանքերիդ արժանի է: ~ Ս. Ջոյբել Ս.


Ինքնավստահ մարդիկ չեն վախենում իրենց վախերին դեմ դուրս գալուց: Նրանք ձգտում են դուրս գալ հարմարավետության գոտուց, որովհետև իրական վերափոխումը չի կարող տեղի ունենալ առանց ինքդ քեզ առաջ մղելու ցանկության:


Գեղեցկությունը քո մաշկի մեջ հարմարավետ զգալն է: Այն ինքդ քեզ ճանաչելն ու ընդունելն է այնպիսին, ինչպիսին որ կաս: ~ Էլեն Դեջեներես


Ինքնավստահ մարդիկ իրենց չեն համեմատում մյուսների հետ: Նրանք ընդունում են իրենց մարմինն ու իրական անհատականությունը, ինչպիսին այն կա՝ առանց արդարանալու:


Դու չէիր անհանգստանա, թե ինչ են մյուսները մտածում քո մասին, եթե իմանայիր, թե որքան հազվադեպ են նրանք դա անում: ~ Էլիանոր Ռուզվելտ


Ինքնավստահ մարդկանց չի հուզում մյուսների կարծիքը: Նրանք գիտեն, որ հիմարություն է ինքնաթերագնահատելը այն դեպքում, երբ շատ մարդիկ զբաղված են իրենց սեփական խնդիրների մասին մտածելով, ու դուք նրանց ամենևին էլ չեք հուզում:


Շարունակությունը՝ այստեղ