Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ՝ նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում և կարծեմ 16-րդ դարի իշխանուհու անուն է: Առաջին Սեդան քույրս եղավ: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

 


Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվել»-ից է առնված՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ:
Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը: Հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել էր պատասխան՝ թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է՝ Արեգ:
Մյուս տղաների անունները՝ Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից էր վերցրել (չպահպանված դրամաներից երկուսն այդ անունով են կոչվել):
Նվարդ Թումանյանի հուշերից

 

 

Արսեն Վարդանյան