Հայտնի է, որ կաթը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մասնավորապես երեխաներին ամուր ոսկրային համակարգ և ճիշտ զարգացում ունենալու համար: Սակայն պարզվել է, որ կաթը ունի նաև հիշողություն ամրապնդող ու պահպանող հատկություն:

Հարավային Ավստրալիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ եթե տարեցները շաբաթական գոնե մեկ անգամ կաթ օգտագործեն, նրանց հիշողությունը կվերականգնվի:



Ուսումնասիրություններն ապացուցել են, որ շաբաթական 2-6 անգամ կաթ օգտագործող մարդիկ շատ ավելի արագ են կարողանում լուծել հիոշղության հետ կապված թեստերը:

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ պարբերաբար կաթ օգտագործողների մոտ հնարավոր են նաև այսպես կոչված հիշողության բռնկումներ, երբ մարդը հիշում է որևէ բան, որ երբեք այդ դեպքից հետո չէր հիշել: Դա, ըստ հետազոտողների, կապված է այն հանգամանքի հետ, որ կաթը ուժեղացնում է վիզուալ հիշողություն և այդ մասին հիշեցնող ցանկացած պատկեր կամ ուրվագիծ տվյալ անձի մոտ արագ ասոցիացիներ է առաջացնում: