Մեծարգո պարոն Գասպարյան մի քանի ամիս է ինչ« Եհովայի վկաներ» կազմակերպությունը զբաղվում է հասարակական վայրերում կրոնական քարոզ իրականացնելով՝դրանով իսկ խախտելով Հայաստանի Հանրապետույան մի շարք օրենքներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.որի
Գլուխ 3 –ում հստակ սահմանված է կրոնական կազմակերպությունների իրավունքները:
Իսկ նույն գլխի հովդած 7-ում նշվում է՝
ՀՈԴՎԱԾ 7. գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ
աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում' այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով:
Եհովայի վկաները միանշանակ խախտում են վերոհիշյալ օրենքը, քանի որ փողոցը նշված չէ որպես կրոնական ժամերգությունների, ծեսերի և արարողությունների համար նախատեսված տարածք, իսկ այլ հավաքներ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը, որը նրանք չունեն։ Այսպիսով՝նրանք խախտում են օրենքը, քանի որ համաձայն վերոհիշյալ կետերի՝ նրանց գործողությունները անօրինական են։
Բացի այն այս կազմակերպությունը Հայաստանի տարածքում բաժանում մի գրականություն ռուսերեն լեզվով, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես էքստրեմիստական գրականություն։
Բացի այդ տեղյակ ենք,որ Եհովայի վկաները իրենց գործունեությունը համարում են օրինական՝ նշելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Եհովայի վկաներին տրված Սահմանադրությամբ տրված իրավունքները բացարձակ չեն, այլ որոշակի դեպքերում նախատեսված է սահմանափակում: Ահա այդ սահմանափակումը, որն անմիջապես հաջորդում է նրանց տրված իրավունքին: Խոսքը գնում է Սահմանադրության հենց նույն հոդվածի 2-րդ պարբերության մասին է. Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Պետք է ուշադրությունը հրավիրիվի այն փաստին, որ նրանց նշված իրավունքների մի մասը («դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը») օրենքով արդեն իսկ սահմանափակված է, քանի որ «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին» օրենքով նրանք դրա իրավունքն ունեն միայն իրենց պատկանող, , նաև իրենց հատկացված վայրերում, բայց ոչ հասարակական վայրերում:
Մեր խնդրանքն է, որպեսզի դուք հետամուտ լինեք,և արգելվի օրենքով նախատասեված վայրերում միայն կրոնական կազմակերպությունները իրականացնեն իրենց քարոզը:
Հարգանքներով «Ազգային Արժեքների Պահպանման Ճակատ» հասարակական կազմակերպության Նախագահ Սևան Աղաջանյան և «Սոցիալիստական շարժման» նախագահ Ռոբերտ Ահարոնյան:
Սևան Աղաջանյան