Լինել այն մեկը, ով իրականում չես


Երբ մյուսների հավանությանն արժանանալու համար փորձում ես լինել մեկը, ով չես, դու վնասում ես ինքդ քեզ երկու պատճառով. Առաջինը՝ դու ընդունում ես, որ արժանի չես, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կաս, ինչը սխալ է: Ե՛վ դու, ինչպեսև մյուսները, հենց իրենց առանձնահատկություններով հրաշալի են ու արժանի ընդունված լինելու: Դու չափազանց շատ բան ունես աշխարհին տալու, եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, որովհետև այն, ինչ կարող ես անել, չի կարող անել ուրիշ ոչ ոք... այն դեպքում, երբ շատերը ընտրում են անելու այդ միևնույն բանը մյուսների կողմից ընդունված լինելու համար: Եվ երկրորդը՝ եթե մյուսներին դուր չի գալիս, թե ինչպիսին ես դու, նշանակում է, որ դու միջավայրում ես: Երբեմն չափազանց երկար ժամանակ է պահանջվում քո տեսակի մարդկանց գտնելը, գտնելը այն մարդկանց, ովքեր նույն մտածելակերպը կունենան: Հեշտ չէ, երբ շրջապատից տարբերվող, բոլորովին այլ մտածելակերպ ունես: Այնպես որ, ուղղակի փնտրիր քո՛ «խումբը»: Դա կարող է հեշտ չլինել, սակայն ամեն մի վայրկյանը, անկասկած, արժանի կլինի դրան:


Ձախողվելուց վախենալը


Կյանքում չկա գոնե մեկը, ով սխալված չլինի, և հենց այդ սխալներն են, որոնք ի վերջո հաջողության են բերում. չէ՞ որ եթե չփորձես, երբեք էլ չես իմանա արդյունքը: Միակ սխալն ու իրական ձախողումը ձախողվելուց վախենալն է: Որովհետև յուրաքանչյուր քայլ, որ մենք կատարում ենք, իր արժեքավոր հետքն է թողնում մեր կյանքի վրա: Ու հենց այդ ձախումներն են, որոնց արդյունքում դառնում ենք այն, ինչ կանք: Այնպես որ, նախաձեռնող եղիր ու մի՛ թաքնվիր: Եթե թաքնվես, ոչինչ էլ չես անի ու չես հարգի քեզ դրա համար, ինչը, հավատա՛, որ կարևոր է:


Շարունակությունը կարդալ այստեղ

 

Օգտակար կլինի նաև կից հոլովակը: