Բանակի անվանարկմամբ զբաղվում են ոչ միայն ծախու մարդիկ, այլև անգիտակից որոշ անձինք: Այսօր մի երևույթ հանդիպեց որը ,բոլորին է ծանոթ: Տարբեր պատճառներով փող հավաքողները. Իսկ ավելի կոնկրետ հիվանդ զինվորի ճաշի համար փող հավաքողները: Սրանք չեն գիտակցում, որ իրենց անձնական շահի համար չի կարելի խաբել ամեն անուն հոլովելով:Զինվորը հայ մարդու ամենանվիրական արժեքն է և մարդիկ օգտվում են դրանից: Հիվանդ զինվորի ճաշի մասին լսողը բնականաբար ազդվում է և տալիս է խարդախին գումար, բայց միևնույն ժամանակ մարդու մոտ բացասական տպավորություն է ստեղծվում բանակի մասին. սկսում է մտածել, որ հիվանդ զինվորներին սոված են պահում, դեղ չեն տալիս և այլ շղթայական բացասական մտքեր:

 

 

Պատկերացնենք, զինվոր տղա ունեցող կնոջ մոտենում են և նման բան ասում, բնականաբար մայրը հուզվում է և սկսում մտածել ,որ իր զավակնել է անօգնական վիճակում : Մի խոսքով ,անձնական շահի համար խարդախություննել պետք է իր բարոյական սահմանն ունենա: Հ. Գ. Այսօր նոր իմացա, թե ինչու ընտանիքիս անդամները ժամանակին ինձ չէին հավատում և հոսպիտալում եղածս ժամանակ ինձ ուտելիք էին բերում. մի հիմար մոտեցել էր և մերոնցից հիվանդ զինվորի ճաշի համար փող էր խնդրել, իսկ տանեցիներս մտածում էին, որ խաբում եմ, երբ ասում եմ մեզ նորմալ սնունդ են տալիս:

 

 

 

 


Տիգրան Մկրտչյան