«Տենց մի արեք, թե չէ թուրքը կտեսնի կուրախանա» արտահայտությունը ինձ համար հավասարազոր է «Մորս արև, ինձ մի ծեծեք» արտահայտությանը: Նման արտահայտության հետևում թաքնվող ղզիկ- գերինտելեկտուալները պատրաստ են արդյոք այնպիսի քայլեր անելու, որ թուրքը ոչ թե ուրախանա, այլ սարսափի?: 
Ասենք, հնարավոր էր չէ լրատվական պատերազմը մի փոքր գրագետ կազմակերպել? Ինչի է ինչ որ մեկին թվում, որ հակառակորդ ճամբարին հայհոյելով` յուրայինների քանակն է ավելացնում: 
Կամ պատրաստ են նրանք արդյոք ազնիվ խաղի?
Պատրաստ են անցնցում, քաղաքակիրթ փոփոխությունների?

 

 


Անցնող շաբաթը հիասթափության շաբաթ էր: Բանախոսների գերակշիռ մասին կարծես կերպարանափոխել էին: Մարդիկ դիմացինին հայհոյում էին այնպիսի մեղքերի համար, որոնք հենց իրենց հիմնական մեղքերն են: Ու այս ամենը ամենատաղանդավոր դերասանի լավագույնս կատարած դերից ավելի փայլուն կատարմամբ: Բոլորին թվում էր, որ հասարակությունը հիշողության կորուստ ունի, բայց իրականում հասարակությունը ողջամիտ էր և հետևում էր բացահայտ ծաղրածուների զվարճալի հիթ շքերթին: 
Տա Աստված, որ առաջիկա օրերը ոչ թե շարունակվող հիասթափության, այլ վերածնունդի օրեր դառնան: Ի վերջո ցանկացած տրագիկոմեդիա պետք է ավարտ ունենա: Ավարտն էլ թող լինի այնպիսին, ինչին մենք արժանի ենք:




Գարիկ Պետրոսյան