Երևի դժվար թե հանդիպի այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում բախված չլինի կրծքային թաց հազի խնդրի հետ։


Դրա առաջացման պատճառները տարբեր կարող են լինել՝ ծխելուց մինչև բրոնխիտ և թոքաբորբ։


Սրա բուժումը մեկն է. անհրաժեշտ է բնական ճանապարհով ջրիկացնել և հեռացնել լորձը շնչուղիներից։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ եղանակներից մի քանիսը՝


1. Սոխի թուրմով խորխաբեր միջոց


Անհրաժեշտ մթերքները՝


1. Թարմ, ջրիկ մեղր- 50 գ
2. Սոխ- կես կգ
3. Մաքուր ջուր -1 լիտր
4. Շաքարավազ – 1 կգ


Պատրաստման եղանակը՝


Մաքրել և մանրացնել սոխը, ապա կաթսայի մեջ լցնել ջուրը և ավելացնել սոխն ու շաքարավազը։
Խառնուրդը եռացնել դանդաղ կրակի վրա մոտ 3 ժամ, ապա մի փոքր սառեցնել և ավելացնել մեղրը։
Ստացված զանգվածը լցնել ամուր փակվող տարայի մեջ։ Ընդունել ամեն անգամ ուտելուց հետո՝ 5-6 ճ/գ։


2. Բանանով եփուկ


Անհրաժեշտ մթերքները՝


1. Հասած բանան – 2 հատ
2. Շաքարավազ – 50 գ
3. Մաքուր ջուր – 1 բաժակ


Պատրաստման եղանակը՝


Հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, ապա կաթսան վերցնել կրակի վրայից և ստացված օշարակին ավելացնել մանր քերիչով անցկացված բանանները։ Լավ խառնել և օգտագործել թեյի հետ։


3. Սև բողկի թուրմով խորխաբեր միջոց


Անհրաժեշտ մթերքները՝


1 մեծ սև բողկ
2 ճ/գ մեղր


Պատրաստման եղանակը՝


Բողկի կենտրոնը փորել (զանգվածի 1/3-ից ոչ ավելին) և մեջը լցնել մեղրը։ Ապա զգուշորեն բողկն իջեցնել սառը ջրով տարայի մեջ, թողնել 5 ժամ՝ թրմվի։ Այնուհետև խմել բողկի միջի թուրմը և տեղը նորից մեղր լցնել։


4. Սոխով և կարտոֆիլով խորխաբեր միջոց երեխաների համար


Անհրաժեշտ մթերքները՝


1 միջին չափի խնձոր
1 լիտր ջուր
1 միջին չափի կարտոֆիլ
1 գլուխ սոխ


Պատրաստման եղանակը՝


Կաթսայի մեջ լցնել վերը թվարկված բոլոր մթերքները և եփել այնքան, որ մնա զանգվածի ուղիղ կեսը։
Ստացված եփուկից 1-ական թ/գ խմեցրեք ձեր երեխային ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ։

 

 


Վրեժ Հովսեփյան