Մի՛ կարդա միանգամից ամբողջը: Հերթով պատասխանի՛ր հարցերին՝ գրի առնելով զգացումներդ: Կարող ես մտածել առավելագույնը 30-40 վայրկյան: Գնացի՛նք:
1.Փակիր աչքերդ ու պատկերացրու, որ նայում ես ծովին: Ո՞րն է քո առաջին զգացողությունը: 
2.Դու քայլում ես անտառում ու նայում ոտքերիդ տակ: Ի՞նչ ես զգում:
3.Տեսնում ես, թե ինչպես են թռչում ճայերը: Գրի առ զգացումներդ նայելիս:
4.Քո առջևով անցնում է ձիերի երամակ: Գրիր առաջին միտքը, որ ծագում է գլխումդ:
5.Դու անապատում ես: Քո առաջ պատ ես տեսնում, որի վրայի փոքրիկ անցքից նայում ես օազիսին: Նկարագրիր քո գործողությունները, այլ ոչ զգացումները: Ի՞նչ կանես:
6.Անապատում հոգնում ես ու ճանապարհին կուժով ջուր տեսնում: Միգուցե պարզունակ թվա, բայց գրիր, թե ինչ կանես:

 

 


7.Այժմ պատկերացրու, որ մոլորվել ես անտառում, երեկո է, տուն ես տեսնում, որտեղ լույս է վառվում: Ի՞նչ կանես. գրի առ գործողություններդ: 
8. Իսկ հիմա մառախուղի մեջ ես. ի՞նչ կանես՝ քո գործողությունները:

Հիմա կարող ես կարդալ արդյունքները կամ այն, թե ինչ ի նկատի ուներ ծերուկ Ֆրոյդն այս հարցերով: 
1.Քո վերաբերմունքը կյանքին, զգացողություններն ու էմոցիաները:
2.Քո ինքնազգացողությունը սեփական ընտանիքում:
3.Քո վերաբերմունքը կանանց նկատմամբ:

 

 


4.Քո վերաբերմունքը տղամարդկանց նկատմամբ:
5.Ապրելու քո ռազմավարությունը, նպատակները: Ինչպես ես լուծում խնդիրներդ:
6.Քո սեքսուալ նախասիրությունը: Ինչպես ես զուգընկեր ընտրում:
7.Քո պատրաստակամությունը ամուսնանալուն:
8.Քո վերաբերմունքը մահվան նկատմամբ:

 

 

 

 

 

 

Հոգեբանություն