Երրորդ Հանրապետության հիմնական սխալներից մեկն այն էր, որ Արցախի հարցը լուծելու համար շատերը եկել էին այն համոզման, որ այն կարող է լուծել միայն ղարաբաղցի ղեկավարը, այդպես իշխանության եկավ երկրորդը, այդպես շարունակեց երրորդը և դեռ ոմանք կարծում են թե արցախյան հարցը քանի դեռ կա ապա ՀՀ-ի ղեկավարությունը պետք է լինի ղարաբաղցիների ձեռքում։ Այսպես ստեղծվեց ղարաբաղյան կլանը, որն իր մեջ ներառում է ոչ միայն ղարաբաղցիների։
ԵՒ բնական է, որ այդ կլանը պետք է սկղբնական նպատակից շեղվեր և իր հիմնական գործառույթը դարձներ ներկլանային շահերի ամրապնդումը։
Հ.Գ. Գավառական մտածողությամբ առաջնորդվողները քանի դեռ քաղաքական բեմում են, ապա ոչ միայն ինքնիշխան պետություն չենք ունենալու, այլ նաև ղարաբաղյան խնդրի վերջնական լուծում չենք ունենալու։
Ցոլակ Գրիգորյան