774-775 թթ․ հակաարաբական պայքարից ջլատված ու Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, VIII դ. վերջին անցան Բագրատունիներին։ Տայքում եւ Կղարջքում հաստատվեց հակաարաբական ապստամբության առաջնորդներից Վասակ Բագրատունու ազգական Աշոտ Կյուրապաղատը, որը Թիֆլիսի ամիրայության դեմ պայքարում Բյուզանդիայի եւ վրացիների աջակցությունը ստանալու համար ընդունեց քաղկեդոնական դավանանքը: Ժողովրդի մի մասը, իշխող վերնախավի օրինակով, նույնպես ընդունեց քաղկեդոնականություն:

 

 

10-րդ դարի վերջին Տայքի Դավիթ իշխանը Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Բ-ից ստացավ կյուրոպաղատի կոչում եւ ճանաչվեց Տայքի ինքնակալ իշխան, սակայն նրա մահից հետո, 1001–ին, երկրամաս ներխուժեցին բյուզանդական զորքերը։ Բարսեղ Բ-ն հետեւողականորեն իրականացրեց տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու եւ նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։

 

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ