Հավանաբար նման քաղաքական կրակահերթից հետո գալու է կորուստներն ու ձեռքբերումները հաշվելու ժամանակը:
Նախագահի հստակ մեսիջը, օլիգարխիկ համակարգի դեմ վճռական պայքարի մատնանշումները և այլն, կարող են վկայել, որ ՀՀԿ վճռական է տրամադրված: Կապված այն հանգամանքի հետ, թե հետագա քաղաքական գործընթացները վերահսկելի կլինեն, թե ոչ, կախված կլինի Հանրապետականների հետագա անելիքները:
ԲՀԿ-ն կարծես զիջում է, անելիքների մասին հստակ պատասխաններ չկան, եթե նույնիսկ կան, դրանք քննարկումների փուլում են....
Կարծում եմ՝ օլիգարխիայի դեմ պայքարը ողջունելի է, բիզնեսն ու քաղաքականությունը չպետք է առնչվեն իրար ՀՀ-ում: Սա եթե իրականություն դառնա, կլինի մեր ամենակարևոր ձեռքբերումը.....
Սարգիս Գրիգորյան