1827 -ի հոկտեմբերի 1-ին Երեւանը պարսիկներից գրաված եւ «Կոմս Էրիվանսկի» հորջորջված ռուսական բանակի գեներալ, հետագայում ֆելդմարշալի աստիճանի հասած, Իվան Պասկեւիչը Թուրքմենչայի պայմանագրից հետո բացահայտ հայատյաց քաղաքականություն որդեգրեց եւ հայրենիքից հեռացրեց ոչ միայն հայկական կամավորական ջոկատների հիմնադիրներից մեկին՝ Ներսես Աշտարակեցուն, այլեւ հալածանքներ սկսեց գեներալ Կրասովսկու նկատմամբ, որը խիզախություն էր ունեցել ասելու, թե հայերն արժանի են լավագույն վերաբերմունքի եւ սեփական հայրենիքում բարգավաճելու։
Ահա, թե ինչ է գրում Պասկեւիչը զորավար Պանկրատիեւին․ «․․․ Հայքը, որ վաճառականութեան մեջ վերին աստիճանի ընդունակ մի ժողովուրդ են եւ այդ պատճառով տերութեան համար օգտավետ կարող են լինել, չունենալով քաղաքական անկախութիւն, միմյանց հետ կապուած են միայն կրօնքով։ Նոքա միայն մի ընդհանուր իշխանութիւն ունին, այն է՝ հոգեւոր իշխանութիւն, որ շատ մեծ ազդեցութիւն ունի նաեւ նոցա աշխարհային գործերի վրայ։ ՎԱՍՆՈՐՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՆՇԱՆԱԿԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐ ԱՆՁՆՈՒԵՐ ԼԻՆԻ ՌՈՒՍԻԱՅԻՆ ԵՒ ԲԱՎԱՐԱՐԻ ՀԱՅՈՑ ՄԵԶ ՔԱՇԵԼՈՒ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹԻՒՆԸ։ Հայ եկեղեցու թուլացումը եւ ի վերջոյ ռուս ուղղափառ եկեղեցվոյ մեջ անոր ընդգրկումը պետք է դիտարկուի որպես ժամանակի խնդիր, որը շուտափոյթ լուծում պիտի պահանջի․․․»։
Հայե՛ր, գիտե՞ք, որ