Դեռ երեկ նրան խաղալիքներ էին նվիրում, սովորեցնում էին հեծանիվ քշել, իսկ հետո փչում վնասված ծնկներին: Նա թևերը տարածած վազում էր դեմ-հանդիման և ամուր-ամուր գրկում մայրիկին ու հայրիկին: Իսկ այսօր նա խորանի առջև կանգնած է տղամարդու հետ, ով խոստացել է հոգ տանել նրա մասին:
Այս ամենը կարելի է կարդալ հոր աչքերում, երբ նա բռնում է դստեր ձեռքը վերջինիս հարսանիքի օրը: