1909-ից ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Նիկարագուայում իր գերիշխանությունը հաստատելուն ուղղված գործողությունների։ Նվաճողների դեմ պայքարի են դուրս գալիս Սանդինոյի գլխավորած հայրենասիրական ուժերը եւ ԱՄՆ-ը հարկադրված դուրս է բերում զորքերը Նիկարագուայից: 1934-ին Սանդինոն դավադրաբար սպանվում է ԱՄՆ բացահայտ հովանավորությունը վայելող գեներալ Սոմոսայի հրամանով, որը շուտով դառնում է նախագահ։
Նիկարագուայում հաստատվում է Սոմոսա ընտանիքի բռնապետությունը: Ի պատասխան երկրում տիրող անմարդկային բռնությունների եւ բռնապետին պատժելու կոչերի՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն ասում է. «Սոմոսան, իհարկե, շան որդի է, բայց նա մեր շան որդին է»։ Այսօր էլ շանորդիները վայելում են տերերի հովանավորությունը եւ դրանք ոչ միայն տարբեր երկրների նախագահներ են, այլեւ Պերմյակովի նման ստահակներ։
Լուսանկարում՝
Նիկարագուայի բռնապետ Անաստասիո Սամոսան
Հայե՛ր, գիտե՞ք, որ