Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքը: Ովքեր առաջին անգամ են Մեծ Պահքը պահելու, եկեղեցին մի քանի առավելություն է տալիս. կա՛մ պահք պահել առաջին և վերջին շաբաթների ընթացքում, կա՛մ անպայման միայն վերջին շաբաթը, երբ մոտենում է Սբ. Հարությունը կամ ծոմ պահել, այսինքն՝ ոչինչ չուտել չորեքշաբթի և ուրբաթ օրերին ամբողջ ընթացքում՝ 16 օր: սակայն այդ ամենը որոշեք քահանայի հետ; Բոլորին խորհուրդ է տրվում ինքնակամ և սիրով ընդգրկվեն ավանդության մեջ և լուրջ նայեն իրենց կյանքին, իրապես պահք պահեն սիրով ու հանդարտությամբ, որպեսզի աստվածային կարողությամբ հասնեն ավարտին:

 

 

Վրեժ Հովսեփյան