Երբ չգիտես էլ ինչով զբաղվես կամ էլ ինչ վատություն անես, երբ քաղաքական լճակում շտիլ է, երբ քաղաքական գործընթացներում գրեթե անտեսվում ես, կամ երբ նվագախմբի առաջին ջութակից դառնում ես երկրորդը, գուցե արդեն երրորդը…Այսպես եմ բնութագրում Լևոն Տեր-Պետրոսյանի «Խոհեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման առթիվ» հոդվածը գրելու շարժառիթը: Սա նման է ձվի մեջ մազ փնտրելուն կամ թուրքերին ինչ-որ բան հասկացնելուն…Նրանց լեզվով «իշմար» տալուն, ուղղորդելուն… Ու չզարմանաք, եթե Էրդողանը, Դավիթօղլուն, Չավուշօղլուն կամ մյուսները վաղը մյուս օրը սկսեն ցիտել ՀՀ առաջին նախագահին:


Ի՞նչ ասես.


-երբ Տեր-Պետրոսյանը դառնում է միջազգային հանրության շահերի պաշտպան և այդ հանրության մտքերի գուշակ,


-երբ ցեղասպանության ճանաչումն այլ պետությունների կողմից համարում է ոչ թե խիզախություն, այլ նրանց պարտքն ու «սուրբ» գործը,


-երբ սխալ է համարում ցեղասպանությունը ճանաչող Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը զորակցելը,


-երբ կոչը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին համարում է վերջնագիր Թուրքիայի իշխանություններին,


-երբ սխալ է համարում «պատմական արդարություն» եզրույթի գործածությունը…


Հիրավի հոդված' «от нечего делать»…Եվ ոչ տեղին ու ժամանակին...

 

 

Ռոբերտ Մելքոնյան