Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ մեր կռիվն ու պատերազմը թուրքերի ու իրենց մնացորդ ազիկների հետ շարունակվում է մինչև այսօր, որովհետև ոչինչ չի փոխվել, որովհետև թշնամին նույն թշնամին է մնացել… Իհարկե մենք այժմ նրանց հետ, այսպես ասաց «խաղաղ» պատերազմի մեջ ենք՝ ամբողջ լարվածությունը պահպանելով մեր պետական սահմաններին: Այն սահմաններին, որոնք գծվել ու պահպանվել են մեր շատ հերոսների արյան գնով:
Այս օրերին ես ևս պատիվ ունեմ ու ինձ ևս հնարավորություն է ընձեռվել պահելու մեր սահմանները, մեր դիրքերը, որոնք մեզ համար սուրբ վայրեր են հանդիսանում, որովհետև մինչ այսօր էլ այնտեղ լավագույն տղերքը արյուն են թափում: Ցավալին միայն այն է, որ այս «խաղաղ» պատերազմում զոհեր ենք տալիս ու մեր զոհերից շատերը մեր երիտասարդ զինվորներն են, իսկ նրանցից մեկն էլ իմ զինակից ընկերն էր, ով իր ծառայության 9-րդ ամսում սահմանի պաշտպանության ժամանակ մահացու վիրավորվեց ազերի դիպուկահարի կողմից:
Այդ օրվանից ես ուղղակի չեմ կարողանում հանդուրժել այն փաստը, որ մեր պետությունը շատ դեպքերում լուռ է մնում, ասես ոչինչ եղած չլինի, բայց մինչև ե՞րբ պիտի լռենք ու հանդուրժենք ազիկների ագրեսիան: Իմ կարծիքով այսպես երկար չի կարելի շարունակել, պետք է կտրուկ քայլերի դիմել, որպեսի այլևս առաջնագծում զոհեր չունենանք, որ այլևս ոչ մի մայր արցունք չթափի: Իմացեք, որ լուռ սպասելով ու հանդուրժելով ոչինչ չի փոխվի: Այս ամենը փոխելու համար ազգովի պիտի կանգնենք ու պայքարենք մինչև վերջ, որ էս վախկոտ ազերիները ցած իջնեն յոթերորդ երկնքից: Այն դեպքում, երբ համախմբված մի բռունցք դարձած մի լավ խոցելի հարված հասցնենք թշնամուն, սրանք նոր կհասկանան,թե որը որից հետո է…
Արմեն Շամոյան