Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
"Ցանկանում եմ ցույց տալ բոլորին, թե ով է չեմպիոնը: Փոլ Սմիթը լավ ելույթ ունեցավ առաջին մենամարտում, սակայն ես գերազանցում էի նրան: Չեմ հասկանում, թե ինչու է նա բրիտանական լրատվամիջոցներում խոսում մրցավարների սխալի մասին: Մրցավարների կողմից պատասխանատվությունը վերցնելու միակ տարբերակը նոկաուտով հաղթել է և դա մեծացնում է իմ մոտիվացիան: Խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչև 12-րդ ռաունդը", ասել է Արթուր Աբրահամը:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի,
նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):
Սիրան Գրիգորյան