2014թ-ին ՀՀ-ում նկատվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում: Այն կազմել է 171 հազ. դրամ գրանցելով 7,6% աճ: Պետական հատվածով միջին աշխատավարձը կազմել է 150 հավ. դրամ, իսկ մասնավորում 199հազ. դրամ:
Տնտեսական գործունեության ոլորտներում' ամենացածր միջին անվանական աշխատավարձը գրանցվել է Շիրակի մարզում' 128 հազ. դր, իսկ ամենաբարձրը Երևանում' 190 հազ. դր, իսկ ամենացածր միջին անվանական աշխատավարձը գրանցվել է սպասարկման ոլորտում' 107 հազ դր, իսկ ամենաբարձրը ֆինանսական և ապահովագրական ոլորտում' 373 հազ. դր:
Գրեթե տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում մասնավոր հատվածում աշխատավարձը ավելի բարձր է եղել քան պետական հատվածում, բացառությամբ ֆինանսական և ապահովագրական ոլորտի, որտեղ պետական հատվածում աշխատավարձը գրեթե 2 անգամ գերազանցել է մասնավոր հատվածին:
Ժորա Գրիգորյան