Աշխարհաքաղաքական բախումների շրջանում սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար մի շարք միջոցներ է ձեռք առնվել. օրինակ շահութահարկի արտոնություն խոշոր ներդրում կատարող և արտահանում իրականացնողների համար, եվրոպարտատոմսերի նոր թողարկում և այլն: Վերջիններս նոր ֆինանսական ուժերի ներգրավման միտում են պարունակում:


Ինչպես նաև օրեր առաջ կայացած Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի 270 մլն դոլար է փոխանցվելու Հայաստանին գործող ատոմակայանի ժամկետը երկարացնելու և այդ ընթացքում նոր ատոմակայանի շինարարությունը սկսելու և ավարտելու համար:


Հարկ է նշել, որ ատոմակայանին աջակցություն ցուցաբերում է բացառապես Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն և ոչ էլ ԵՄ-ն կողմանակից չեն դրա շահագործմանը առավել ևս զարգացմանը:


Ինչպես նաև վերջերս Ռուսաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ավելի քան 5 մլն դոլար է հատկացվել՝ 2015-2019 թ.թ. Հայաստանում գյուղատնտեսության աջակցման համար: Այս միջոցներով նախատեսվում է նպաստել Տավուշի մարզի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացմանը, աղքատության կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարելավման: Այս ծրագրից օգտվողների թիվը 62 հազար մարդ է:

 

 

Տիգրան Խաչիկյան