Ցավոք, բայց այս ամենը վերաբերում է հասարկության միայն որոշ շերտերին, քանզի մեր հասարակության որոշ մասը դեռ հոգեբանների և հոգեբանության մասին սահամանափակ գիտելիքների և ստեղծված համատարած այն թյուր կարծիքի տարածվածության պատճառով, որ հոգեբանին այցելում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ ինչպես ոմանք են ասում, այն մարդիկ ում «գլխի հետ մի բան էն չի», խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենց ծայրահեղ վիճակի:


Սա միայն վկայում է այն մասին, որ հոգեբանները շատ անելիքներ ունեն, որպեսզի կարողանան փոխել իրենց մասնագիտության նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը:


Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արձագանքը հոգեբանական խորհրդատվության հանդեպ:


Խնդիրը ինֆորմացիայի պակասն է այդ մասնագետների կատարած գործի մասին:


Հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, որ հոգեբանությունը բավականին զարգացած և հին արմատներ ունեցող գիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի համարյա թե բոլոր կողմերը և մշտապես գտնվում է իր դինամիկ զարգացման փուլում:


Հարկավոր է հասկանալ հոգեբանի, հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգենյարդաբանի, հոգեվերլուծողի միջև եղած տարբերությունները:


Հոգեբույժը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է, որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ և իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ:


Հոգեթերապևտը գործ ունի առողջ հոգեկան ունեցող կամ սահմանային վիճակներում (դեպրեսիաներ, նևրոզներ և այլն) գտնվող մարդկանց հետ: Հոգեթերապևտը նույնպես օգտվում է դեղամիջոցներով բուժումից:


Հոգեվերլուծողը կիրառում է հոգեվերլուծական մեթոդներն ու հնարները: Նրա հիմնական գործունեությունն է հանդիսանում անգիտակցական ոլորտում համապատասխան խնդրի աղբյուրի որոնումն ու վերամշակումը:


Հոգենյարդաբանը բժիշկ-հոգեբույժ է, որը մասնագիտացած է նևրոզների և այլ սահմանային վիճակների բուժման մեջ:


Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ և իրավունք չունի դեղեր նշանակելու:

 

Շարունակությունը՝ այստեղ