Քնի ավելցուկը վնաս է, անքնությունը ավելի վնասակար է: Սակայն հենց անքնությամբ են տառապում մարդկանց մեծամասնությունը: Կփորձենք տալ մի քանի խորհուրդ, որոնք, հնարավոր է, կօգնեն ձեզ ևս մեկ անգամ վերանայել ձեր սովորությունները և շտկել դրանք, որպեսզի քունը լինի լիակատար, իսկ աշխատանքային օրը՝ արդյունավետ:


ա) Ոչ մի տեղ չեք փախչի առաջին խորհուրդից: Օրվա ընթացքում ննջելը շատ արդյունավետ է: Դե ինչ, սրա վերաբերյալ կասենք, որ մենք մարդիկ ենք և կարելի է ինչ-որ կերպ փորձել ընդհանուր լեզու գտնել ղեկավարության և կոլեգաների հետ ու ընդմիջման ընացքում 20 րոպե քուն ապահովել ինքներդ ձեզ: Իսկ որպեսզի ցանկություն առաջան դա անել, բերենք մի քանի փաստարկներ կարճ քնի համար.


Քնելով ընդամենը 20 րոպե՝ դուք կվերականգնեք ձեր ուշադրությունը և կբարձրացնեք արդյունավետությունը: Որոշեք, թե օրվա ո՞ր ժամին եք զգում էներգիայի անկում. հենց այդ ժամին էլ պետք է ննջել:


Օրվա վերջում դուք դեռ եռանդուն կլինեք, այլ ոչ թե քամված կիտրոնի պես և որպես արդյունք, դուք կլինեք ավելի առույգ և մեծ հաճույքով կանցկացնեք գիշերը:


Շարունակությունը լսիր հոլովակում կամ կարդա այստեղ