Անցած դարասկզբին Ռուսաստանը սին հույսեր տվեց հայերին որ իբր թե կազատագրի թուրքական լծից և մեր ու թուրքերի միջև ատելության մի ամուր պատնեշ կառուցեց։ Նա փաստորեն մեր որոշ կուսակցություններին այսօրվա հասկացողությամբ գռանտակեր սարքեց ու ուղարկեց Թուրքիայի դեմ հույս ունենալով որ հայկական ապստամբ ջոկատներ կձևավորվեն և կօգնեն իրենց մոտակա պատերազմի ժամանակ։
Տեսանք թե այդ բոլորը ինչով ավարտվեց։
Այսօր դերերը փոխվել են և նույն բանը մեզ հետ փորձում է անել Արևմուտքը։ Նա լիուբոլ վճարելով գռանտակերներին նրանց միջոցով փորձում է հայերին հանել Ռուսաստանի դեմ։
Մի գնացեք այդ սադրիչ գործողություններին։ Դրանց արդյունքը միայն այն կլինի որ այս մի կտոր հողն էլ կկորցնենք վերջնականապես ու լրիվ բնավեր կլինենք։
Մենք այսօր բավարար ռազմական կարողություն չունենք որ կռվենք և Ադրբեջանի, և Թուրքիայի և Ռուսաստանի դեմ։ Դեռ ցավոք սրտի գերտերություն չենք դարձել։
Եկեք հերթով անենք մեր կռիվը։ Նախ Ադրբեջանից սկսենք, հենց հաղթեցինք կանցնենք Թուրքիային և հետո նոր Ռուսաստանին։ Ռուսները համբերատար ժողովուրդ են կհամբերեն մինչև այս երկուսի հախից մի լավ գանք։
Համլետ Աբրահամյան