Մեծ Հայքի Գուգարք նահանգում կառուցված այս հայկական վանքից պահպանվել է կիսաքանդ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ներկայումս գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղից ոչ հեռու՝ ՀՀ պետական սահմանից 500 մետր արևելք՝ Գագ լեռան գագաթին։



Վաղ միջնադարյան Հայաստանի մեծահռչակ վանքերից մեկի՝ Գագա Սուրբ Սարգսի հիմնադրման պատմությունը ավանդաբար կապվում է քրիստոնեության համար նահատակված եւ սրբերի շարքում դասված զորավար Սուրբ Սարգսի հետ։ Նրա մասունքները Մեսրոպ Մաշտոցը բերել եւ ամփոփել է Ուշի գյուղի և Գագ բերդի տարածքում՝ հիմնելով Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի (V դար)։






Հայե՛ր, գիտե՞ք, որ