Ինչպե՞ս վարվել, ու՞մ դիմել, էսթետիկ բժշկության գեղեցիկ պատկերացումներն ու արդյունքները սեփական արտաքինի վրա իրապես զգալու ու գնահատելու համար:

Լիլիթ Թումանյան' բժիշկ, ով ի զորու է իրագործել ցանկությունների այն լայն շղթան, որն իրոք կնոջը տալիս է երջանիկ լինելու կարևորագույն զգացումը: Այս նուրբ ու քնքույշ բժիշկը շուրջ երկրորդ տասնամյակն է, ինչ գեղեցկություն ու հմայք է պարգևում ոչ միայն հանրային ճանաչում ունեցող մարդկանց, այլ նաև մեր քաղաքի բազմաթիվ կանանց ու աղջիկների: Նա ընգրկված է մեր քաղաքի ամենապահանջված բժիշկների ցանկում: 2014 թ-ին ճանաչվեց որպես ՀՀ էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետ: Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկն է, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան էսթետիկ բժշկության ոլորտի մի շարք ընկերությունների փորձագետը:

 

 

 

- Ովքե՞ր են դասվում Ձեր սիրելի պացիենտների թվին:

- Անկեղծ ասած՝ չեմ կարող առանձնացնել իմ պացիենտներին' սիրելի ու չսիրված: Յուրաքանչյուր պացիենտ ինձ համար առանձնահատուկ է: Կարծում եմ իմ աշխատանքում ամենակրևորը երկկողմանի հիմնական նպատակն է, որը համախմբում է ինձ և պացիենտին' ստանալ սպասվող արդյունքը:

- Ի՞նչն եք հատկապես կարևորում կնոջ արտաքինում:

- Ես բժիշկ եմ, ուստի առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում մաշկի վիճակին, ատամներին, մազերին և ինչու ոչ նաև եղունգներին, որոնք շատ բան են ասում մարդու մասին:

- Ունե՞ք արդյոք սեփական գեղեցկության բանաձև, որը կիրառում եք:

- Չկան գեղեցիկ լինելու պատրաստի բանաձևեր: Գեղեցկության զգացողությունը թաքնված է արտաքինի և ներքինի ներդաշնակության մեջ: Սովորաբար ինչպես մարդն իրեն զգում է , այնպես էլ շրջապատն է նրան ընկալում:

 

 

- Ի՞նչն է Ձեզ առավել դուր գալիս ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ:

- Այսօր էսթետիկ բժշկությունը մարդուն տալիս է անսահմանափակ հնարավորություններ պայքարել ժամանակի գործոնի ազդեցության դեմ, ինչպես նաև բարելավել սեփական արտաքինը: Ժամանակը, ոչ ճիշտ ապրելակերպը, առօրյա հոգսերն ու կյանքի արագ ռիթմը իրենց ազդեցությունն են թողնում մարդու արտաքինի վրա: Բայց սա 21-րդ դարն է և այսօր անհնարին գրեթե ոչինչ չկա: Տեսնում ես մարդուն փորձում գուշակել նրա տարիքը, սակայն շատ հաճախ սխալվում էս, քանի որ գիտության և բժշկության վերջին ձեռքբերումներն ուղղակի հրաշքներ են գործում: էսթետիկ բժշկությունը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նվաճել աշխարհը, գրավեց մարդկանց ուշադրությունն իր նուրբ ու գեղագիտական արդյունքներով' հնարավորություն տալով ոչ վիրահատական ճանապարհով իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք նախկինում կատարվում էին բացառապես պլաստիկ վիրահատական ճանապարհով:

- էսթետիկ բժշկության մեջ կա՞ն մեթոդներ որոնք առավել էք գերադասում:



- Էսթետիկ բժշկության մեթոդներն ու դրանց կիրառումը կատարվում է ըստ հստակ ցուցումների: Սակայն պրակտիկայում ես ամենից հաճախ կիրառում եմ ներարկումային միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ առավել արտահայտված արդյունք հաշված րոպեների ընթացքում: Առավել գերադասում եմ այն միջամտությունները, որոնք ուղղակի և անուղղակի կապված են տարիքային փոփոխությունների հետ' միմիկական կնճիռներ, դեմքի, շրթունքների, այտերի մոդելավորում և այլն: Իհարկե յուրաքանյուր դեպք պահանջում է խիստ անհատական մոտեցում և բուժման առանձնահատուկ տակտիկա:

 

 

- Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:

- Մեր առաքելությունն առաջին հերթին որակյալ ծառայությունների մատուցմն է հանրությանը: Այս առումով մեզ համար առաջին տեղում է մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և իրարկե նրանց մարդկային հատկանիշները, չէ որ բժիշկ լինելը դա ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև կոչում: Նպատակներ և ապագայի ծրագրեր կարծում եմ շատերն ունեն, այստեղ ամենակարևորն է չսխալվել և քայլել այն ուղղով, որը տանում է դեպի դրանց իրականացմանը: