Այսօր կառվարության հերթական նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության հարցը:


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. նպատակը Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով աջակցություն ցուցաբերելն է: Երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը հազար եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար:

 

 

Դավիթ Առաքելյան