Ի հեճուկս սեփական հավաստիացումների ու խոստումների, ԵՄ-ն կրճատել է ուկրաինական ապրանքների գնումը, միաժամանակ ավելացնոլվ ապրանքների մատարակարումը Կիևին: Մասնագետներն այս առնչությամբ արդեն իսկ ահազանգում են' մտավախություն հայտնելով, որ նման քաղաքականությունը հղի է Ուկրաինային դեֆոլտի բերելու վտանգով:
Ի եպ, այն պահից ի վեր, ինչ Ուկրաինան միացավ ԵՄ Ասոցացման համաձայնագրին, երկրի արտահանումն ավելացել է ընդամենը 2,1%, մինչդեռ դեպի Ռուսաստան մատակարարումը կրճատվել է 34,7%-ով, այն դեպքում երբ Ասոցացման համաձայնագրով ենթադրելի էր, որ ԵՄ-ն պետք է բացի սեփական շուկաները ուկրաինական ապրանքների առաջ վերացնելով մաքսերի 98%-ը: Սակայն իրականությունն այն է, որ ԵՄ 28 անդամ պետություններից 14-ը կրճատել են ուկրաինական ապրանքների ներկրումը սեփական շուկաներ, ի շարս որոնց' Ֆրանսիան' 23,1%-ով, Իռլանդիան' 46,7%-ով, Բուլղարիան' 5,3%-ով, Մալթան' 68,3%-ով. Էստոնիան ու Դանիան' 16%-ով:
Արման Գրիգորյան