Մեր՝ հայերիս մեջ, այնքան թուրք կա (ոչ թե ազգությամբ, այլ մտածելակերպով ու վարքով), որ դրանց հաղթահարելու համար մի քանի սերնդի կյանք է անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով ոչ մի ազատ ու անկախ Հայաստան լինել չի կարող, քանի դեռ մենք չենք ազատվել մեր մեջ եղած հակահայ էլեմենտներից: Ներսից: Խորքից: Քոքից:


Բոլոր այն էլեմենտներից, որոնք իրենց գիտության կամ տգիտության չափով խոչընդոտում են հայ հասարակության և պետության կայացումը, լեգիտիմացնում են սրիկայությունը և լկտիությունը, Հայաստանին էլ վերաբերում են խոպանչու հոգեբանությամբ: Դրանցից է պետք ազատվել առաջին հերթին՝ ազատ Հայաստան ունենալու համար, ոչ թե ռուսների ազդեցությունից կամ հարևանների հավակնություններից:

 

 

Մովսես Դեմիրճյան