Մուհամմեդն ասել է. «Եթե եկել է աղոթքի ժամանակը, թող ձեզանից մեկը կարդա ազան, իսկ ամենաարժանավորը լինի ձեր իմամը»։ Այսիպիսով, ազանը մարդկանց կոչ է անում հերթական պարտադիր աղոթքը կատարելու եւ ազդարարում է աղոթքի սկիզբը: Այն համապատասխան ժամին, բարձր ձայնով, ազդարարվում է մուազզինի կողմից:

Ազանի տեքստը՝




Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (2 անգամ)
Վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի (2 անգամ)
Վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է (2 անգամ)
Շտապե՛ք աղոթքի (2 անգամ), շտապե՛ք փրկվել (2 անգամ)
Աղոթքը քնելուց լավ է (2 անգամ)
Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (1 անգամ)
Չկա աստվածություն Ալլահից բացի (1 անգամ)




(Տեքստի վեցերորդ նախադասությունը ընթերցվում է միայն առավոտյան աղոթքի ժամանակ)։

Հայե՛ր, գիտե՞ք որ ազանի երգեցողության հիմքում ընկած է ասորական եկեղեցական երաժշտությունը, բայց գոյություն ունի նաեւ այդ կոչ-հրավերի կոմիտասյան երաժշտական մշակումը։






Հայե՛ր, գիտե՞ք, որ