Ես կարծում էի' սերը թափանցիկ մի վտակ է, որ փայլում ու երփներանգվում է արևի տակ, ուրախ գլորում է իր ալիքները ափերի, ընձյուղվող ծառերի, խոտերի ու քնքուշ ծաղիկների միջով: Ինձ թվում էր, թե սերը ծնվում ու հասակ է առնում չքնաղ, վերերկրային մեղեդու հնչյունների ներքո:

 

 

Կարո՞ղ էի ես ենթադրել, որ գոյություն ունի նաև սեր' նման արև չտեսած ստորերկրյա հոսանքներին, որոնք հոսում են չգիտես որտեղից դեպի ուր:

ՅԱՍՈՒՍԻ ԻՆՈՈՒԵ

 

 

Հովիկ Չարխչյան