Նորաձևությունն արդեն ծայրահեղության է հասնում: Հասարակության կարծիքը դաջվածքների վերաբերյալ տարբեր է և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է մարմնի վրա արված դաջվածքներին: Իսկ այստեղ արդեն նորաձևության վերջին ճիչն է ներկայացված՝ դաջվածք աչքի մեջ: Այս պրոցեդուրան իրականացվում է հատուկ ներկի և ներարկիչի օգնությամբ: Շատ դեպքերում աչքն ուղղակի լցվում է մեկ գույնով: