Երբ ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացնում է ամենամյա տնտեսական օգնություն՝ բան չեմ հասկանում, երբ միաժամանակ հատկացնում է ռազմական օգնություն՝ կրկին բան չեմ հասկանում: Չեմ հասկանում, Ադրբեջանը դրա կարիքն ունի՞, թե՞ «лишних денег не бывает», հը... Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ԱՄՆ-ը փողերը քամուն տալիս՝ միլիոններ տրամադրելով Ադրբեջանին:




Երբ օգնություն է տրամադրվում Հայաստանին՝ դա ընկալում եմ, բայց երբ հատկապես հավասարության նշան է դրվում նաև այդ հարցում... Չէ, բացարձակ չեմ հասկանում Ամերիկան... Հ.Գ. նվիրվում է եկող բյուջետային տարում ՀՀ-ին և ԱՀ-ին օգնություն տրամադրելու վերաբերյալ Կոնգրեսում սկսվող քննարկումներին:




Վախթանգ Սիրադեղյան