Վերջ, այսուհետ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կլինի բազմատրիլիոնանոց և անխափան. վկան ՀՀ ԱԺ-ում Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի և Մհեր Շահգելդյանի հեղինակությամբ ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումն է, ըստ որի ԱԺ-ում ստեղծվում է Բյուջետային գրասենյակ, որի գործունեության ընդհանուր համակարգումը և մշտադիտարկումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը: Կեցցե՛ ԱԺ Բյուջետային գրասենյակը...





Վախթանգ Սիրադեղյան