Հայկական ազգային- ազատագրական երգերը բավականին լուրջ պատմության դասագիրք են: Լսում ես երգերն ու ամեն անգամ մի նոր տեղեկատվություն իմանում քո իսկ ռազմական փառահեղ անցյալից ոգևորվում, ոգեշնչվում ու շարունակում ստեղծագործել ի շահ քո պետականության ու քո կարոսված հայրենիքի վերադարձի համար: Երիտասարդները, կարող են լսել, սովորել այդ երգերը ու իմանալ ասենք որ ֆիդայի Քեռին (Արշակ Գավաֆյան) 1916թ. մայիս 15-ին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։ Կամ ասենք վեր կաց Շահեն երգում հստակ տեղեկատվություն է տրվում Շահեն Մեղրյանի պապերի, նրա անցած ուղղու մասին: Կամ ասենք Բանկ Օթթոման երգը, թվարկելն անհնար է նրանք շատ են ու պիտի դեռ սերունդներ դաստիարակեն: Հիշում եմ արցախյան ազատամարտի տարիներին մեր հեռուստատեսային քարոզչությունը ավելի լավ էր աշխատում, օրվա մեջ մի քանի անգամ ցույց էին տալիս հայկական տարազ հագած տղամարդկանց, ովքեր երգում էին Գառնու տաճարի առջև: հետո Ինչպես պարզվեց այդ երգիչը Սահակ Սահակյանն էր, ով մեծ փորձ ունի սերնդակրթության հարցում: Այնպես, որ հիմա պետք են հենց այդ երգերը ռադիոներով ու հեռուստատեսությամբ թողարկել, որ սահմանին կանգնած տղերքը ոգի առնեն: Ադրբեջանը չունի նման մշակույթ, այն փոխարինում է թմրամիջոցներ կամ խմիչք տալով իր զինվորին իսկ մեզ պահում է մեր խրոխտ երգը, զենքը ու խաչը: Ապավինենք մեր զենքին ու խաչին: ՈՒ մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:

 

 

Հայկ Հակոբյան