1978 թվականն էր: Մեծ շուքով նշվում էր Հայաստանը Ռուսաստանին միավորելու 150-ամյակը: «Հրազդան» մարզադաշտում տոնախմբություն պիտի լիներ: Հայրս տոմսեր բերեց: Միասին գնացինք: Մարզադաշտը լեփլեցուն էր: Հանդիսության մեկնարկեց ավտոշքերթով: Եվ հանկարծ կատարվեց անսպասելի մի բան: Ամբողջ տրիբունան ոտքի կանգնեց, շրջվեց դեպի մեզ ու սկսեց ծափահարել:
Շփոթված շուրջս էի նայում ու ոչինչ չէի հասկանում. այս մարդիկ ինչու՞ են շքերթը թողած մեր կողմը դարձել, ի՞նչ են տեսել այստեղ: Եվ հենց այդ պահին հայրս ցույց տվեց մարդկանց հիացմունքի առարկան:
Մեզնից մի շարք վերև նստած էր Վիլյամ Սարոյանը: Բազմության անկեղծ ու անբռնազբոս պոռթկումից հուզված, ահագնացող ծափերի տակ ոտքի կանգնեց, ձեռքերը վեր բարձրացրեց ու ժպտաց երախտագետի ժպիտով:


Այդ օրն իսկապես տոն էր: Ժողովուրդը գրող էր մեծարվում:

 

 

 

Հովիկ Չարխչյան