«Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով եւ արտարժույթով արժեթղթերի վարկանիշը: Երկու շաբաթ առաջ ՀՀ վարկանիշը նվազեցրել էր «Moody՚s» գործակալությունը: «Հերիթեյջ ֆաունդեյշն»-ի տնտեսական ազատության սանդղակում ՀՀ-ի առումով արձանագրվել է հետընթաց: Այս «սքանչելի» նախադրյալների պայմաններում կառավարությունը որոշել է փող բերել դրսից, բնականաբար, ոչ թե ԵՏՄ-ից, այլ արևմուտքից: Թե արևմտյան որ փողատեր հիմարը, եթե այդպիսիք կան այնտեղ, որովհետև փողատերը սովորաբար հիմար չի լինում, փող կտա սրանց՝ դժվարանում եմ ասել: Իսկ եթե տա էլ՝ ապա այնպիսի տնտեսական և կամ քաղաքական պայմաններ կդնի, որ ավելի լավ է կիլոմետրերով հեռու փախչեն, որպեսզի չընկնեն հյուսիսի «պապայի» աչքից:

 

 

Վախթանգ Սիրադեղյան