Ինձ հետ ինչ որ բան էր կատարվում այդ թեմայից հետո: 
Ես զգում էի, որ տեղի է ունենալու ինչ - որ շատ կարևոր մի բան :
- Դա վերածնունդներից մեկն է,- ախտորոշեց Խորխեն:
- Դու ուզում ես ասել վերածնո՞ւնդ է,- հարցրեցի ես:
-Ոչ դա վերածնունդ չէ, այլ վերածնունդներից մեկն է: Դատելով քո պատմածներից, թվում է, թե դու դեռ մահճակալի մեջ ես, և դիտում ես պատուհանից, թե ինչպես է լուսավորվում երկինքը: Դու հասկանում ես, որ շուտով լուսաբաց է լինելու, եւ որ արդեն ժամանակն է արթնանալ: Բայց միևնույնն է, դու դեռ պատրաստ չես վեր կենալ անկողնուց: 
- Այո, այո։ Հենց դա եմ զգում:




-Դե, հանգստացիր ուրեմն: Գրեթե բոլորս մի անգամ գոնե նույն բանն ենք զգացել:
- Ճիշտն ասած, ես շատ ուրախ եմ, որ միայանակ չեմ, թեպետ հիմարին է դա միայն հաճելի:
- Հիմարի՞ն է հաճելի: 
- Միթե Դու չես լսել այն առածը « Հիմար լավ է, եթե հարեւանը լավը չէ»:
- Ծիծաղելի է, ինչպես ինքնագոհ մարդիկ; Սա հին ասացվածք է, որի բնօրինակը, հնչում է բոլորովին այլ կերպ:
«Բոլորը լավ են, եթե հարևանի մոտ ամեն ինչ վատ է››:
-Իսկապե՞ս:
-Իսկապես,միայն իր մասին մեծ կարծիք ունեցող մարդը կարող է արհամարհել ուրիշներին՝ մեղադրելով ու անվանելով հիմար, ովքեր չեն ուզում տառապել միայնակ և կարիք ունեն մխիթարանքի, երբ իրենց վատ են զգում:
- Լավ, երբ ես ինձ ավելի լավ եմ հիմա զգում , ես հիմա կարող եմ ասել, որ քո խոսքերը ինձ մխիթարեցին, ես ավելի քիչ եմ զգում ինձ հիմար : Ես զգում էի ինձ ապուշ այն պատճառով, որ հայտնվել էի նման դրության մեջ:.
-Դե, դա հիմար լինելու պատճառ չէ,- հեգնական ասաց Հաստլիկը:
- Է՜յ, բավական է:
-Լավ, ինչպես ասես, տա Աստված հասկանաս, որ ես քեզ չեմ համարում ապուշ: Ես նույնիսկ չեմ էլ համարում, որ քո գլխում խառնաշփոթ է: Ես կարծում եմ, որ դու պարզապես չես ուզում հասկանալ, որ որոշ ասպեկտներում շատ ավելի մեծ ձեռքբերումների ես հասել և չես գիտակցում, որ դա նորմալ է:
Մեր ներքին զարգացումը տեղի է ունենում անհավասար: Մարդ կարող է լինել ինչ-որ բանում շատ ավելի հասուն, իսկ ինչ-որ բանում՝շատ անվստահ: Դա բնական է: 
Այնպես որ, ես դա նմանեցում եմ վերածնունդի: Մենք հանգում ենք ճշմարտության շատ, շատ, շատ անգամներ։ Հնարավոր է, որ ոմանք մեկ անգամ եւ անմիջապես են հասնում ողջ ճշմարտությանը: Բայց այդ ճանապարհը ինձ անհայտ է , այնպես, ինչպես եւ այլ մարդկանց... Չնայած ես վստահ չեմ: Շատ մեծ հավանականություն կա, որ Հիսուս Քրիստոսը, Բուդդան կամ Մուհամեդը այդպես են լուսավորվել:
-Բայց ես ո՛չ Հիսուսն եմ, ո՛չ Բուդդան, ո՛չ...




-Ես նույնպես, այնպես որ ավելի լավ է չփորձենք վերցնել նրանց փառքը, այլապես մենք կհայտնվենք ‹‹իննսունինը ակումբում››, միայն ոչ թե մետաղադրամներով, այլ միակ վերածնունդով: 
- Քանի որ մենք հավաքվել ենք այստեղ... հիշո ՞ ւմ ես, այն օրը, երբ դու հոգնեցրեցիր ինձ այդ պատմությամբ ... իննսունիննի, դու իմ ուշադրությունը հրավիրեցիր "ընդունել ու հաշտվել" բառերի տարբերության միջև: Իսկ հետո դու ինձ ասացիր, որ դա ուրիշ հեքիաթից է : Այսօր կպատմե՞ս ինձ այն:
-Ինչո՞ւ ոչ:
Հարևան մի փոքրիկ քաղաքում կանգնած էին երկու հարեւան տներ: Մեկում ապրում էր հաջողակ եւ հարուստ գյուղացի: Նա ուներ բազմաթիվ ծառաներ եւ նրան հասանելի էր ամեն ինչ, ինչ մարդը կարող էր պատկերացնել: Մյուսում՝ համեստ տան մեջ, ապրում էր մի ծերուկ, որը վարում էր ճգնավորին վայել կյանք՝ամբողջությամբ նվիրված քրիստոնեական մտքերին եւ աղոթքներին:
Ծերուկը և հարուստը ամեն օր հանդիպում էին և փոխանակվում մի քանի խոսքով: Հարուստը խոսում էր իր ունեցվածքից, ծերուկը՝ իր հավատքից:
-Ի՞նչ հավատք,- ծիծաղում էր հարուստը, - եթե դու ասում ես, որ Աստված այդքան հզոր է, ապա ինչո՞ւ չես խնդրում նրանից այնքան դրամ, որ զուրկ չլինես ամեն ինչից:
- Դու ճիշտ ես,- ասաց ծերուկը և տուն գնաց:




Հաջորդ հանդիպման ժամանակ ծերուկն ուղղակի փայլում էր երջանկությունից:
-Ի՞նչ է պատահել :
-Ոչինչ: Ամեն ինչ լավ է: Քո խորհրդին հետևեցի, այսօր առավոտյան ես խնդրեցի Աստծուն, որ ուղարկի ինձ հարյուր ոսկե մետաղադրամ:
- Նույնիսկ այդպե՞ս :
- Այո: Ես ասացի, որ ես ողջ կյանքում լավ մարդ եմ եղել եւ հետևել եմ Նրա օրենքներին, ես արժանի եմ պարգեւների, եւ որ ես որպես այդպիսին ընտրել եմ մետաղադրամը: Քեզ թվում է, որ ես վատ բա՞ն եմ խնդրել:
- Կարեւոր չէ, թե ինձ ինչ է թվում , - ասաց հարուստը քմծիծաղով,- Գլխավորն այն է, որ դա չափազանց շատ չթվա քո Աստծուն: Միգուցե, Նա որոշում է, որ դու արժանի ես ընդամենը քսան մետաղադրամի, կամ հիսուն, կամ ութսուն, կամ իննսուներկու: Ո՞վ գիտի:
Ոչ, ոչ ։ Իհարկե, Աստված է որոշում, արժանի՞ եմ ես պարգեւների, թե ոչ: Բայց իմ խնդրանքը եղել է շատ հստակ: Ես ուզում եմ ստանալ հարյուր մետաղադրամ: Ոչ քսան, ոչ էլ երեսուն, ոչ իննսուներկու: Ես խնդրեցի հարյուր եւ չեմ կասկածում, որ, եթե իմ բարի Աստված կարող է կատարել իմ խնդրանքը, ապա Նա դա կանի: Նա չի սակարկելու ինձ հետ:Ես խնդրել եմ հարյուր,հենց այդքան էլ Նա ինձ կուղարկի,Ես չեմ կարող ընդունել ոչ մի լումա պակաս:
- Հա՜-հա՜-հա՜-հա՜-հա՜-հա՜! Ինչ պահանջկոտ ես - ծիծաղեց հարուստը:
- Քանի որ Նա պահանջում է ինչ-որ բան ինձանից, այնպես որ ես նույնպես կարող եմ պահանջել, - ասաց ծերունին:
- Չեմ հավատում, որ դու կարող ես չընդունել քսան կամ երեսուն մետաղադրամ, քո Աստծո կողմից ուղարկված, միայն այն պատճառով, որ այն հենց հարյուր մետաղադրամ չէ :
-Ես չեմ ընդունի գումարը պակաս հարյուրից, սակայն, եթե Աստված որոշի, որ դա քիչ է, եւ ուղարկում է ինձ, ավելին, ես կմտածեմ, ընդունե՞մ արդյոք այդ ավել մասը:
- Հա՜-հա՜-հա՜-հա՜! Դու պարզապես խելագար ես, եւ դեռ ուզում ես, որ ես հավատամ այդ հեքիաթներին քո հավատքի մասին եւ քո վճռականությանը: Հա՜-հա՜: Կցանկանայի տեսնել, թե ինչպես ես դու քո ասածներին մնալու: Հա՜-հա՜: 
Եվ նրանք գնացին տուն:




Չգիտես ինչու հարուստին նյարդայնացնում էր այս ծերունին:
- Ինչ հիմար: Նա ասաց, որ չի համաձայնի պակաս, քան հարյուր ոսկե մետաղադրամի: Պետք է բացահայտել նրան, և դա անել հենց հիմա,վաղվա չթողնել:
Նա դրամապանակի մեջ լցրեց իննսունինը ոսկե մետաղադրամ և մոտեցավ հարևանի տանը: Ծերունին, ծունկի իջած, աղոթք էր կարդում:
- Սիրելի Աստված, օգնի՛ր ինձ՝ կարիքավորիս: Կարծում եմ, ես իրավունք ունեմ ստանալ այդ մետաղադրամները: Բայց հիշիր,ինձ պետք է ուղիղ հարյուր: Ինձ չի բավարարի ոչ մի այլ գումար՝ Քո կողմից ուղղարկված: Ես ուզում եմ ուղիղ հարյուր մետաղադրամ... 
Քանի դեռ հարեւանը աղոթում էր, հարուստը բարձրացավ տանիք և գցեց մետաղադրամները խողովակի մեջ, այնուհետև իջավ ներքև և կրկին սկսեց հետևել նրան:
Ծերունին ծունկի էր իջած, երբ լսվեց մետաղական զրնգոց, և ինչ որ բան թափվեց բուխարուց: Ծերունին կանգնեց, մոտեցավ , վերցրեց դրամապանակը, մաքրեց փոշին և մուրը:
Այնուհետեւ դատարկեց պարունակությունը սեղանի վրա: Նրա առջև մի ամբողջ բուրգ եղավ մետաղադրամներից: Ծերունին ծնկի իջավ եւ շնորհակալություն հայտնեց բարի Աստծուն՝ իրեն ուղարկած նվերի համար: Աղոթքից հետո, նա հաշվեց մետաղադրամները: Դրանք իննսունինը հատ էին: Ընդամենը իննսունինը: Հարուստը սպասում էր, որ ապացուցեր իր տեսության իրական լինելը: Ծերունին նորից դիմեց Աստծուն, հետևյալ կերպ.
- Ի՛մ Աստված, ես տեսնում եմ, որ Դու ցանկանում ես իրագործել դժբախտ ծերուկի ցանկությունը, բայց ես նաեւ տեսնում եմ, որ այստեղ ընդամենը իննսունինը մետաղադրամ է: Դու չես ցանկացել ստիպել ինձ սպասել այդ մի մետաղադրամին: Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, ես կընդունեմ միայն հարյուրը, ոչ մի հատ ավել, ոչ մի հատ պակաս... 
‹‹Նա ապուշ է››, - մտածեց հարուստը:
-...Մյուս կողմից, - շարունակեց ծերունին, - ես ամբողջովին Քեզ վստահում եմ: Հետեւաբար, առաջին եւ վերջին անգամ ես կխնդրեմ Քեզ իրավունք տալով ինքնուրույն ընտրել այն պահը, երբ Դու կուղարկես ինձ այդ մեկ պակասող մետաղադրամը:
-Վա՜յ, - բացականչեց հարուստը: - Ի՜նչ կեղծավորություն:
Անդադար գոռալով նա սկսեց թակել հարևանի դուռը :
- Դու՝ կեղծավոր, - ասաց նա ծերունուն: - Դու, ասում իր, որ կընդունես միայն ուղիղ հարյուր մետաղադրամ, եւ հիմա դնում ես քո գրպանը իննսունինը: Ամբողջը սուտ է՝ և՛ դու, եւ՛ քո հավատքն առ Աստված:
-Որտեղի՞ց դու գիտես, որ մետաղադրամները իննսունինն են, - հարցրեց ծերունին: 




- Գիտեմ, քանի որ ես եմ ուղարկել քեզ այդ իննսունինը մետաղադրամը, որպեսզի ապացուցեի, որ դու խաբեբա ես: ‹‹Ես չեմ ընդունի հարյուրից քիչ..›› հա՜-հա՜-հա՜-հա՜-հա՜-հա՜:
- Այո ճիշտ է, չեմ ընդունի: Աստված կուղարկի ինձ այդ պակաս մետաղադրամը, երբ նա որոշի:
- Նա քեզ ոչինչ չի ուղարկի: Ես քեզ արդեն ասել եմ, որ այդ մետաղադրամները քեզ ուղարկել է ոչ թե նա, այլ ես:
- Ես չեմ քննարկելու, արդյոք դու Աստծո ձեռքի գործիք ես եղել իմ ցանկության կատարման համար, թե ոչ: Բայց պատահեց այնպես, որ այդ գումարը իմ բուխարու մեջ է թափվել, երբ ես խնդրում էի, նշանակում է, որ դրանք իմն են:
Հարուստի դեմքի ժպիտն իսկույն վերափոխվեց դժգոհության:
-Ինչպե՞ս թէ քոնն են: Այս դրամապանակը եւ այդ մետաղադրամները իմն են:Դրանք ես եմ ուղարկել քեզ:
- Աստծո ուղիները անհասկանալի են մարդուն, - պատասխանեց ծերունին:
- Անիծվեք, դու և քո Աստված: Վերադարձրու իմ փողը, կամ ես կտանեմ քեզ դատավորի մոտ, եւ դու կկորցնես նույնիսկ այն, ինչ որ ունես:
- Աստված է իմ միակ դատավորը: Բայց եթե նկատի ունես քաղաքային դատավորին, ապա ես դեմ չեմ գործը հանձնել նրան:
Ուրեմն կգնանք հենց հիմա: 
- Դու պետք է սպասես, մինչեւ ես կգնեմ սայլիս ետևից: Ինձ նման ծերունին, արդեն չի կարող իրեն թույլ տալ ոտքով հասնել մինչեւ քաղաք:
- Պետք չէ սպասել: Առաջարկում եմ ձեզ իմ սայլը:
- Ես իրականում շատ շնորհակալ եմ քեզանից: Չէ ՞ որ այս ամբողջ տարիների ընթացքում դու ոչ մի անգամ ինձ չես օգնել: Բայց, միեւնույն է, պետք է սպասել մինչեւ ձմեռն անցնի: Հիմա շատ ցուրտ է, իմ առողջությունը թույլ չի տալիս ինձ գնալ քաղաք առանց տաք վերարկուի:
- Դու ամեն կերպ փորձում ես ժամանակ շահել , - ասաց կատաղած հարուստը, - Ես քեզ կտամ իմ վերարկուն, որ դու կարողանաս հասնել այնտեղ: Ի՞նչ արդարացումներ էլ ունես :
- Դե, եթե այդպես է, - ասաց ծերունին, - ես չեմ կարող հրաժարվել։




Ծերունին հագավ վերարկուն, նստեց սայլը եւ գնաց քաղաք, իսկ հարուստը, այլ սայլ նստեց: Քաղաքում հարուստը շտապեց դատավորի մոտ և մանրամասն պատմեց իր ծրագրի , ծերունու հավատքի, և այն մասին, թե ինչպես է նա ուղարկել նրան մետաղադրամները խողովակի միջոցով եւ ինչպես ծերունին հրաժարվեց հետո դրանք վերադարձնել:
- Ի՞նչ ես դու ուզում ասել, ծերունի՛ ,- հարցրեց դատավորը:
- Ձերդ գերազանցություն, ես զարմանում եմ, որ ես պետք է այստեղ ներկայացնեմ այս խնդիրը իմ հարևանի հարցով։ Նա այս քաղաքի ամենահարուստ մարդն է: Նա երբեք հոգ չի տարել այլ մարդկանց մասին, եւ ոչ էլ զբաղվել է բարեգործությամբ: Եւ, կարծում եմ, ինձ կարիք չկա ներկայացնել լրացուցիչ փաստարկներ իմ պաշտպանության համար: Ո՞վ կհավատա, որ նման ագահ մարդը, կդներ քսակի մեջ գրեթե հարյուր մետաղադրամներ եւ կգցեր հարեւանի տուն: Ինձ թվում է, ակնհայտ է, որ այս խղճուկը հետևել է ինձ և տեսնելով գումարը և ելնելով իր ագահությունից հորինել է այս պատմությունը:
-Հորինե՞լ: Անիծված ծերուկ, - գոռաց հարուստը:
- Դու գիտես, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ պատմում: Նույնիսկ դու չես հավատում այս հորինված Աստծո մասին, քեզ ուղարկած մետաղադրամների մասին: Վերադարձրո՛ւ ինձ իմ գումարը: 
- Ակնհայտ է, Ձերդ գերազանցություն, որ այդ մարդը շատ հիասթափված է: 
-Իհարկե: Ինձ զայրացնում են, երբ ստում են: Պահանջում եմ, որ դուք վերադարձնեք ինձ իմ դրամները:
Դատավորը զարմացավ: Երկու կողմերի փաստարկները բավական էին որոշում կայացնելու համար: Բայց ո՞րն էր ճշմարտությունը:
- Վերադարձրո՛ւ ինձ իմ փողերը, ծեր խաբեբա, - գոռաց հարուստը:- Այդ փողերը իմն են, միայն իմը: Եվ հանկարծ նա վեր թռավ տեղից և փորձեց խլել քսակը ծերունու ձեռքից: 




- Կարգը պահե՛ք: - բղավեց դատավորը:
- Կարգը պահե՛ք:
- Դուք ինքներդ տեսնում եք, պարոն դատավոր: Ագահությունը նրան խելքից հանում է: Ես չէի զարմանա, եթե նա հայտարարի, որ այն սայլը, որով ես եկել եմ, նույնպես իրենն է:
- Դա իսկապես իմն է, - շտապեց պատասխանել հարուստը:- Ես եմ քեզ… :
- Դուք լսեցի՞ք, Ձերդ գերազանցություն: Միակ բանը, որը նա դեռեւս չի արել, դա հաստատելն է այն,որ իմ սեփական վերարկուն նույնպես իրենն է :
- Անշուշտ, ես եմ դրա սեփականատերը, - կորցնելով վերահսկողությունը` բղավեց հարուստը:
- Իմն է, իմն է: Դրամապանակն էլ, փողն էլ, սայլն էլ, վերարկուն էլ.. իմն են: Բոլորը:
- Բավական է, - ասաց դատավորը, որն այլևս կասկածներ չուներ : - Ամոթ քեզ, փորձում ես խլել այդ դժբախտ ծերունուց այն, ինչ որ նա ունի:
-Բայց-բայց... 
- Ոչ մի "բայց": Դու ագահ խաբեբա ես, - շարունակեց դատավորը: - Աղքատ ծերունուն խաբելու փորձի համար դատապարտում եմ քեզ մեկ շաբաթ ազատազրկման եւ քո հարևանին վնասների փոխհատուցման համար պետք է վճարես հինգ հարյուր ոսկե մետաղադրամ:
-Ներեցեք, Ձերդ գերազանցություն,- Թույլ տվեք խոսել:




-Այո, ծերուկ:
-Ես կարծում եմ, որ այս մարդը կատարվածից դաս քաղեց: Չնայած այն հանգամանքին, որ մենք հակառակորդներ ենք, ես խնդրում եմ Ձեզ բեկանել դատավճիռը և նշանակել նրան խորհրդանշական տուգանք:
- Դու շատ մեծահոգի ես, ծերունի: Ի՞նչ ես առաջարկում: Վերցնել նրանից հարյո՞ւր մետաղադրամ: Հիսո՞ւն:
- Ո՛չ, պարոն դատավոր: Ինձ թվում է, վճարելով ընդամենը մեկ մետաղադրամ՝ արդեն բավական է, նրան դաս տալու համար:
Դատավորը մուրճով հարվածեց սեղանին եւ հայտարարեց կայացրած վճիռը:
- Շնորհիվ այս մարդու մեծահոգության, այլ ոչ թե դատարանի որոշմամբ, մեղադրողին նշանակվում է խորհրդանշական տուգանք՝ մեկ ոսկե մետաղադրամ, որը նա պետք է վճարի անմիջապես: - Բողոքում եմ - ասաց հարուստը. - Ես դեմ եմ: 
- Եթե մեղադրյալը բողոքում է մեծահոգի ծերուկի առաջարկը, ապա դատարանը ավելի խիստ դատավճիռը կիրագործի:
Հաշտվելով դատավճիռի հետ՝ հարուստը հանեց գրպանից մետաղադրամը և տվեց ծերունուն:
- Գործը համարում եմ փակված, - հայտարարեց դատավորը:
Հարուստը արագ գնաց սայլի մոտ և հեռացավ: Դատավորը ծերունու հետ նույնպես հեռացան դեպքի վայրից։ Ծերունին բարձրացրեց աչքերը դեպի երկինք:
- Շնորհակալություն, Աստվա՛ծ: Հիմա, իրոք, Դու ինձ ոչինչ պարտք չես:
- Գուցե հիմա, Դեմիա՛ն, դու ունես բոլոր անհրաժեշտ բաղադրիչները քո լիակատար վերածննդի համար ընդունելու եւ պայքարելու մասով: 
Ինչպես ասում է Հաստլիկը:
ՀԱՇՏՎԵԼ՝ ՄԻ ԲԱՆ Է,
ԻՍԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՝ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ:

Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Բանվորը և աղջնակը"




Միհրդատ Ռոստոմի Մադաթյան