Թեև փոքր միջին ձեռնարկությունների կողմից առաջ քաշված խնդիրը կարծես ստանում էր որոշակի հստակեցումներ, այնուամենայնիվ այս պայմաններում էլ առկա են որոշակի դժգոհություններ տնտեսվարողների շրջանում:


Տնտեսվարողները Շրջհարկի մասին նոր օրենքի վերաբերյալ ընդունեցին գործադիրի ղեկավարի հետ բանակցելու առաջարկը և ներկայացրեցին բոլոր առկա խնդիրները կապված օրենքի հետ: Քննարկումների արդյունքը եղավ այն, որ օրենքը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը:


Չնայած փոքրիկ հաջողությանը' ՓՄՁ ներկայացուցիչների մոտ դեռ մնում է այն կասկածներն ու դժգոհությունները, որ հետաձգվելուց ոչինչ չի փոխվելու օրենքում: Ավելի կոնկրետ ասվում է, թե անցած անգամ նույնպես օրենքը հետաձգվեց, սակայն օրենքում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ:


Ինչ խոսք արդարացված է տնտեսվարողնորի վերոնշյալ մտահոգություններն ու կասկածամտությունը, բայց հարկ եմ համարում նշել, թե բովանդակային առումով ինչպես են տարբերվում անցած և այս անգամվա հետաձգումը.


Այս անգամ գործադիրի կողմից օրենքի հետաձգումը նպատակաուղղված է վերամշակել և շահագրգիռ կողմերի հետ առավել մանրամասն քննարկել այն: Այսինքն վերցրած ժամանակը ոչ թե խնդրի հետաձգման համար է, այլ այդ ժամանակահատվածում հանրային քննարկումնրի իրականացման ու օրենքի վերամշակման համար:


Նպատակը հետևյալն է' մշակել մի օրենք, որը մի կողմից չի հակասի կառավարության' այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և զարգացմանն ուղղված ծրագրերին, մյուս կողմից էլ ՓՄՁ-ների համար առկա խնդիրները կհասցնի նվազագույնի:

 

 


Խաչատրյան Ժոռա