Աժ-ի մոտ ՓՄՁ ներկայացուցիչներն, ինպես նախորոք հայտարարել էին, հավաքվել էին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի կասեցման վերաբերյալ իրենց բողոքը ներկայացնելու համար: Նրանց մի մասին ԱԺ էին հրավիրել հունվարի 30-ին Կառավարության շենքի մոտ նրանց միացած պատգամավորները' իրենց աջակցելու համար:
Նշենք, որ գործադիրը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Ցույցի մասնակիցների հիմնական պահանջն այն էր, որ հերթական անգամ օրենքի հետաձգմամբ հարցն այդպես էլ լուծում չի ստանում, քանզի մինչ այդ հոկտեմբերի 1-ը տեղափոխվել էր փետրվարի 1, և, ըստ էության, օրենքում ոչ մի էական փոփոխություն չէր կատարվել: Նրանք նշում էին, որ «երեք ամիս առաջ էլ հետաձգեցին, ուզում էին՝ Նոր տարին անցնի, հիմա էլ հետաձգում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն անցնի, որ հետագայում կարողանան ուժ կիրառել մեր նկատմամբ: Մենք ուզում ենք, որ խաղաղ ձեւով այդ հարցը լուծվի, հանգիստ աշխատենք»:
Այնուամենայնիվ անհարժեշտ է ի նկատի ունենա, որ այս անգամ, կասեցումը կատարվել է, ոչ թե ժամանակ շահելու, այլ օրենքի վերամշակման համար: Այդ ընթացքում պետք է իրականացվեն նաև հանրային քննարկումների և օրենքի վերամշակումներ:
Այդ հետաձգման նպատակը՝ մշակել օրենք, որը չի հակասի կառավարության՝ այդ ոլորտում իրականացվող գծին, ինչպես նաև չի անտեսի առևտրականների պահանջները:
Արմեն Հովասափյան